14:29   23-09-2023
Image Description
Որ դեպքում ՄԱԿ-ը խաղաղապահ առաքելություն կուղարկի ԼՂ
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ԼՂ-ում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու որոշում կարող է կայացվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի կողմից:

«Ցանկացած խաղաղապահ առաքելության մասին որոշում կայացվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից», - ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կոչ էր արել ԱԽ-ին անմիջապես տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ-ում:

Հնարավորություն ստեղծել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժ լինի, որը կպահպանի անվտանգությունը և կայունությունը ԼՂ-ում։

 

Loading...