11:27   29-09-2023
Image Description
Եվրախորհրդարանը պատրաստվում է ընդունել ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանին դատապարտող բանաձև
Թողնել մեկնաբանություն

Եվրախորհրդարանի անդամները հոկտեմբերի 3-ի լիագումար նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նախատեսվում է Բաքվին դատապարտող բանաձեւ ընդունել, ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։

«Երեքշաբթի օրը (հոկտեմբերի 3-ին – խմբ.) խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակը»,- ​​ասվում է փաստաթղթում։

Հավելվում է, որ խորհրդարանականները պատրաստվում են «դատապարտել Ադրբեջանի չարդարացված հարձակումը»։

Բանաձեւի քվեարկությունը սպասվում է հինգշաբթի՝ հոկտեմբերի 5-ին։

Loading...