Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը CBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Բաքուն մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբի այցը Լեռնային Ղարաբաղ։ Նա հավելել է, որ տարածաշրջան այցելելու հնարավորություն կարող են ունենալ նաև արտասահմանյան լրատվամիջոցները:
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը նպատակ չունի Ղարաբաղի հայերին ստիպել լքել այս շրջանը, ընդհակառակն, երաշխավորում է նրանց անվտանգությունը, եթե որոշեն մնալ։
Նա նշել է, որ Բաքուն համապարփակ ծրագիր ունի Ղարաբաղի հայերի համար ապահով և ավելի լավ կենսապայմաններ ապահովելու համար, սակայն «վախեցողները կարող են հեռանալ»․ «Մենք կցանկանայինք, որ նրանք մնան», - շեշտել է Հաջիևը: