13:08   29-09-2023
Image Description
Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչները կլքեն տարածաշրջանը. Ռոբին Վագեներ
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում Հարավային Կովկասի հետ համագործակցության համակարգող Ռոբին Վագեները Table.Media-ի հետ հարցազրույցում չի բացառել, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչները կարող են լքել տարածաշրջանը՝ փախչելով Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքներից։

«Արդեն մի քանի օր է, ինչ տասնյակ հազարավոր մարդկանցով մեքենաների շարասյուները շարժվում են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհով: Հնարավոր է, որ առաջիկա օրերին բնակիչների ճնշող մեծամասնությունը միանա նրանց, ինչի պատճառով էլ Լեռնային Ղարաբաղը կարող է գրեթե հայաթափվել»,- ասել է դիվանագետը:

Loading...