11:55   30-09-2023
Image Description
Հայաստանն ըննդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը ԼՂ իրավիճակով պայմանավորված Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել։

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն։ 

Ադրբեջանը պետք է թույլ տա, որպեսզի ԼՂ բնակիչներն անարգել անցնեն Հայաստան կամ երրորդ պետություններ։ Ադրբեջանը պետք է դուրս բերի բոլոր զինվորականներին և իրավապահ մարմիններին Լեռնային Ղարաբաղում զինված հարձակման հետևանքով օկուպացված քաղաքացիական օբյեկտներից։ 

Ադրբեջանը պետք է դյուրացնի մուտքը և ձեռնպահ մնա որևէ խոչընդոտ ստեղծելուց, ինչպես նաև պետք է անհապաղ նպաստի հանրային ծառայությունների ամբողջական վերականգնմանը՝ ներառյալ գազն ու էլեկտրաէներգիան։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է ձեռնպահ կմնա ԼՂ ներկայիս կամ նախկին ղեկավարների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց։ 

Ադրբեջանն իրավունք չունի փոխել կամ ոչնչացնել որևէ հուշարձան։ Ադրբեջանը պետք է դատարան ներկայացնի իրագործման համար ձեռնարկված բոլոր միջոցառումների մասին հաշվետվություն սույն հրամանի հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։ 

Loading...