Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը ենթամաշկային երակների ախտաբանական լայնացումն է, որը ժամանակակից ամենատարածված հիվանդություններից է: Մինչև ծննդաբերությունը կանանց 40 տոկոսը, իսկ մայրացած կանանց 80 տոկոսն ունի երակների վարիկոզ լայնացում:
Հիվանդությունը բուժելի է գրեթե բոլոր փուլերում, սակայն մասնգետները հորդորում են չթողնել «դանակը ոսկորին» հասնի և լավագույն արդյունք ստանալու համար բժշկին դիմել հնարավորինս շուտ:
Թեման քննարկել ենք Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ, Վլ. Ավագյանի անվան ԲԿ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ: