«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջը առողջապահական ոլորտի մեծ բուրգի մի մասն է: Քոլեջը պատրաստելով որակյալ բուժաշխատողներ, զգալի մասով թեթևացնում է երկրի ուսերին մնացած բեռը: Այսօր էլ, երբ պատերազմական իրավիճակը «ակտուալ» է դարձել, պետք է հնարավորինս ռազմական ուղղությամբ գիտելիքները շատացվեն: Դրան զուգահեռ երբեք չպետք է հետ մնալ նորարարությունից, քանի որ բժշկական ոլորտը առաջիններից է, որ անցնում է այդ փոփոխություններով: