Ցանկացած տարիքի մարդու մոտ բացակայող ատամի խնդիրը բարեհաջող լուծվում է ստոմատոլոգիայի առաջատար ուղղության՝ իմպլանտոլոգիայի միջոցով: Սա միջամտություն է, որը շատ արագ է զարգանում` միաժամանակ կոտրելով բոլոր իրեն վերագրվող կարծրատիպերը: Իմպլանտոլոգիայի ամենաթարմ ու արդյունավետ տարբերակների մասին զրուցել ենք «Նյու Սմայլ» կլինիկայի հիմնադիր-տնօրեն, գլխավոր բժիշկ, բժիշկ-ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Դավիթ Ղահրամանյանի հետ: