20:00   01-12-2023
Տեսողության լազերային շտկում. ի՞նչ է պետք իմանալ.«Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Աչքի լազերային վիրահատությունը ակնաբուժական խնդիրների լուծման ամենաժամանակակից և արդյունավետ միջոցն է: Սովորաբար վիրահատական միջամտությունը տևում է 3-5 րոպե յուրաքանչյուր աչքի համար և անցկացվում է տեղային անզգայացմամբ: 

Այս միջամտության  առավելություններից մեկն  այն է, որ հետվիրահատական և վերականգնողական շրջանը բավական թեթև ու արագ է անցնում: Վիրահատության նույն օրը հիվանդը դուրս է գրվում կլինիկայից: Տեսողության վերականգնումը տևում է 1-4 օր: 

Միջամտության ցուցումների, ընթացքի և հաճախ տրվող հարցերի մասին զրուցել ենք Բժիշկ-ակնաբույժ Սոնա Հարությունյանի հետ:

Loading...