19:35   12-12-2023
Image Description
Հայաստանի համար «3+3» պլատֆորմը ոչ մի դրական բան չի նշանակում. փորձագետ
Թողնել մեկնաբանություն

ՌԴ արտաքին գործերի
նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար
Ջեյհուն Բայրամովի հետ բանակցության ժամանակ հայտարարել
էր, որ «3+3» տարածաշրջանային պլատֆորմն ավելի հեռանկարային է դառնում:



«Արդեն մարմին է ստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
նախաձեռնությունը՝ հարավկովկասյան երեք երկրների եւ նրանց երեք հարևանների այսպես կոչված
«3+3» տարածաշրջանային պլատֆորմը։ Դա հեռանկարային ձեւաչափ է։ Ուրախ կլինեմ լսել ձեր
գնահատականները հետագա քայլերի մասին այս ուղղությամբ»,- ասել է Լավրովը՝ դիմելով Բայրամովին։




Քաղաքագետ Արմեն Վարդանյանի
կարծիքով Հայաստանի համար այս պլատֆորմը ոչ մի դրական բան չի նշանակում: Սա ավելի շատ
ձեռնտու է
«3+3»-ի
մյուս անդամներին, քանի որ նրանք ունեն ընդհանուր շահեր:



«Նրանք ցանկանում են
Արևմուտքին դուրս մղել
այս տարածաշրջանից և իրենց հարցերը առանց Արևմուտքի լուծել, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան
եռյակ և գումարած Ադրբեջան, իսկ Հայաստանին դա բացարձակապես ձեռք չի տալիս, որովհետև
Արևմուտքը Հայաստանի գործընկերն է, և նույնիսկ կարելի է ասել, որ որոշ հարցերում դաշնակցային
հարաբերությունների է վերածվում: Հայաստանն արդեն Արևմուտքից ստանում է մեծ քանակությամբ
զենք, ֆինանսական միջոցներ և այլն», - ասում է Վարդանյանը: Նա համարում է Հայաստանի
մասնակցությունը ձևական: Փորձագետի կարծիքով Հայաստանը ինչ-որ փուլից ընդհանրապես չի
էլ մասնակցի նման ձևաչափով հանդիպումներին: Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան ձգտում են,
որ Արևմուտքի դերը այս տարածաշրջանում թուլանա:
Այսպիսով՝ Արևմուտքը կունենա բացառապես խորհրդանշական ներկայացվածություն:




Անի Էվինյան









Loading...