«Այժմ մեր երկրում ունենք 19-30 տարեկան
չաշխատող և չսովորող շուրջ 150 000 քաղաքացի: Սա մեծ թիվ է, և այս թվի խնդիրը լուծելու
համար մենք ռազմավարություն ենք մշակում», - ասել է Աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 2023 թվականի աշխատանքների ամփոփիչ ասուլիսի
ժամանակ: Նա հավելել է, որ այդ ռազմավարությունից
բխող միջոցառումներով փորձելու են խնդիրը լուծել, իսկ այդ խնդիրը միայն ԱՍՀ նախարարության
տիրույթում չէ, սակայն մինչգերատեսչական մոտեցմամբ հնարավոր է լուծել:
Նախարարը նշել է, որ «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ շարունակում են հորդորել մեր
հայրենակիցներին, որ դիմեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտորններ
և ստանան խորհրդատվություն:
«Ամեն օր, միջինում 400-500 գործատուի կողմից ստանում ենք դիմում միասնական սոցիալական
ծառայության կենտորոն, որ առկա են ազատ հաստիքներ այս կամ այն հմտությունով, կարողություններով
և այն: Հազարավոր մարդիկ են արդեն գնացել և խորհրդատվություն ստացել, բայց դա շարունակական
գործընթաց է», -հավելել է Նարեկ Մկրտչյանը:
Անի Էվինյան