10:00   05-02-2024
Ձվարանի կիստան երեխաների մոտ. ե՞րբ անհանգստանալ.«Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Բժիշկները վստահեցնում են, որ մանկական գինեկոլոգիայի նկատմամբ մեծացել է ծնողների հետաքրքրությունը, որի հետևանքով շատացել են փոքր կոնքում հայտնաբերվող  կիստաները և դրանցով պայմանավորված գանգատները:

Եթե կիստան առաջացել է կյանքի առաջին 3 տարվա ընթացքում, սովորաբար անցնում է և որևէ կլինիկական դրսևորում չի ունենում: 

Հաճախ կիստա տերմինը լսելով՝ ծնողները վախենում են․  ժամանակին մասնագետին դիմելով՝ կարելի է շտկելով ամեն ինչ՝ ձվարանը պահպանելով: Այս ամենի մասին և ոչ միայն զրուցել ենք մանկական և դեռահասների գինեկոլոգ Լիանա Քոչարյանի հետ: 

Հաղորդման երկրորդ մասում, «Aeroflex» վելնես կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանի հետ, խոսել ենք փորկապության, դրա առաջացման պատճառների և վերացման եղանակների  մասին:

Loading...