19:24   15-04-2024
Image Description
Անտարբերություն Արցախի ղեկավարների նկատմամբ. իրավապաշտպան
Թողնել մեկնաբանություն

Ապրիլին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության
(ԿԽՄԿ) աշխատակիցները հերթական անգամ այցելել էին Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի
բաժնի ղեկավարը:

Ըստ տեղեկությունների ՝ ձերբակալվածների
հետ առանձնազրույցներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների
հետ:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների»
ՀԿ ղեկավար, իրավապաշտպան, Ժաննա Ալեքսանյանը «Գործարար ալիքի» լրատվական բաժնի հետ
զրույցում նշում է, որ Կարմիր Խաչի այցելությունները ոչինչ չեն նշանակում, քանի դեռ
ՀՀ իշխանությունը որևէ քայլեր չի ձեռնարկում Արցախի նախկին ղեկավարներին վերադարձնելու
համար:


«Իշխանությունը պետք է անընդհատ քայլեր ձեռնարկի, դիմի միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի
վրա ճնշում գործադրելու համար, բայց դուք տեսնում եք այստեղի վերաբերմունքը, երբևէ
ո՛չ անուններ է տրվում, ո՛չ նրանց մասին խոսք է գնում, իսկ Կարմիր Խաչն իր գործառույթներն
է անում», -նշում է Ժաննա Ալեքսանյանը և հավելում, որ սա բացահայտ անտարբերություն
է:



Անի Էվինյան

Loading...