Երկիրը այնպիսի վիճակում է, որ յուրաքանչյուր կարող մարդ պիտի իրեն «նեղություն տա»: Սա պահանջ է. եթե մենք ժամանակին նայում էին ուրիշներին, որոնց ուսերին էր այդ հարցը լուծելու բեռը, այսօր նրանք չկան: Մեր հերթը հասել է ու որոշումը պիտի այնպես կայացվի, որ այս սերունդով մենք չավարտենք ամեն բան: