16:32   07-06-2024
Լրագրությունը՝ շրջադարձային կետում. ինչպես են լրատվամիջոցները կողմնորոշվում ճգնաժամային ժամանակներում՝ հասարակության կարիքները սպասարկելու համար
Թողնել մեկնաբանություն

Մայիսի
22-24-ը Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացվսծ
2024
թվականի Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) համաշխարհային համաժողովը
եւ Մեդիա նորարարությունների փառատոնը
հավաքել էին առաջատար ձայներ ամբողջ աշխարհից՝ մեր ժամանակի ամենահրատապ
խնդիրներից մի քանիսի համար լուծումներ փնտրելու նպատակով։

 

Եվրոպական
միության աջակցությամբ անցկացված այս միջոցառումների ուշադրությունն ուղղված էր
այնպիսի փոխկապակցված ճգնաժամերի, ինչպիսիք են՝ տնտեսական անհավասարությունը,
պատերազմները եւ աշխարհաքաղաքական հակամարտությունները, մարդասիրական պայքարը,
ապատեղեկատվության տարածումը եւ ինտենսիվ բեւեռացումը, որոնք ազդում են անկախ
լրատվամիջոցների դերի վրա:

 

Մեդիա ոլորտի ապագան ձեւավորող միտումները

 

Ներկայումս
ոլորտը «կատարյալ փոթորիկ» է ապրում։ Օրինակ՝ արհեստական
​​բանականությունը (AI) խնդիրներ է ստեղծում, բայց նաեւ պարունակում է խոստումնալից տարրեր: Միեւնույն ժամանակ,
Google-ին եւ Meta-ին բաժին է ընկնում թվային գովազդի համաշխարհային ծախսերի
մոտավորապես կեսը:

 

Համաշխարհային
ֆինանսական ճգնաժամի պատճառով լրագրության համար կայուն բիզնես մոդել գոյություն
չունի, իսկ գովազդից եկամուտները կտրուկ նվազել են։

 

«Լրատվական
անապատները» շարունակում են ընդլայնվել։ Հատկապես տուժել են տեղական
լրատվամիջոցները: Ավանդական բիզնես մոդելների ձախողումն ավելի խորացավ COVID-19
համավարակի տնտեսական ազդեցության պատճառով:

 

Անվտանգության
միջոցները եւ խոսքի ազատությունը շարունակում են մնալ թեժ թեմաներ՝ շեշտելով
լրագրողների իրավունքների եւ կյանքի պաշտպանության համար երեք հիմնական տարրերի
անհրաժեշտությունը՝ ԿԱՆԽԵԼ, ՊԱՇՏՊԱՆԵԼ, ՀԵՏԱՊՆԴԵԼ՝ հանգույն ՄԱԿ-ի մարդու
իրավունքների խորհրդի Լրագրողների անվտանգության մասին բանաձեւում սահմանվածի:
Օրինակ՝ Վրաստանը քաղաքացիական հասարակության տեսանկյունից դժվար ժամանակներ է
ապրում։

 

IPI-ն գրավոր միացել է մամուլի ազատության եւ
լրագրողական կազմակերպությունների՝ ԵՄ ներկայացուցիչներին ուղղված նամակին՝
հորդորելով նրանց կոչ անել Վրաստանի կառավարությանը հետ կանչել «Օտարերկրյա
ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հայտնի է որպես «օտարերկրյա
գործակալների
մասին օրենք»,
եւ երաշխավորել շարունակվող ցույցերը լուսաբանող լրագրողների անվտանգությունը։
Վիճահարույց օրենքը կրկնում է Ռուսաստանի, Հունգարիայի եւ Ղրղզստանի կողմից
ընդդիմությանը եւ քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար կիրառվող գործելաոճը:
ԵՄ-ն
արձագանքեց

ստեղծված իրավիճակին՝ Վրաստանի իշխանություններին կոչ անելով հետ քայլ անել եւ
վճռականորեն վերադառնալ ԵՄ ուղի։

 

Համագործակցության ուժը

 

Նշված
հիմնահարցերը կարմիր թելի պես անցնում էին բազմաթիվ ժամեր տեւած քննարկումների
միջով: Լուծումներից մեկը հետաքննություններին ու միջսահմանային
համագործակցությանն աջակցությունն է։ Մենք զրուցեցինք IPI-ի անկախ մեդիա նախագծերի
տնօրեն Թիմոթի Լարջի հետ, ով պատասխանատու է ԵՄ-ի կողմից համաֆինանսավորվող
«Հետաքննող լրագրություն Եվրոպայի համար» (IJ4EU) ծրագրի համար։

 

Նա
հավատացած է, որ նման նախագծերը միավորում են լրագրողներին։ «Դրանք պատմություններ
են, որոնք ազգային սահմաններ չեն ճանաչում՝ անկախ նրանից, թե ինչ թեմաների են
վերաբերվում. կազմակերպված հանցավորություն, անվտանգություն, շրջակա միջավայր,
կոռուպցիա: Այս բոլոր տեսակի ծավալուն պատմություններն ավելի ու ավելի շատ պետք է
արվեն համագործակցության միջոցով, քանի որ խմբագրությունների մեծ մասն ինքնուրույն
անդրսահմանային հաղորդումներ անելու հնարավորություն չունի»,- ընդգծ
ում է Թիմոթի Լարջը:

 

IJ4EU
ծրագրի հետաքննություններին աջակցության սխեմայի այս տարվա հայտերի ընդունման
առաջին փուլի ընթացքում առանձնացվել էին բազմապիսի թեմաներ, բայց որոշ հստակ
միտումներ, անկասկած, առկա էին:

 

«Կարեւոր
միտումներից մեկն այն է, որ Ուկրաինան շարունակում է մնալ շատ կարեւոր երկիր: Ես
իսկապես ուրախ եմ տեսնել, որ
,
չնայած աշխարհում տեղի ունեցող մնացած ամեն ինչին, դեռեւս մեծ ուշադրություն կա
Ուկրաինայի
նկատմամբ, ինչը ճիշտ է, եւ այդպես էլ պետք է լիներ:
Առաջիկա ամիսներին դուք, ի թիվս այլ հարակից թեմաների, կարող եք տեսնել
անվտանգությանը եւ Ռուսաստանի ապատեղեկատվական ցանցերին վերաբերող մի շարք
պատմություններ։ Շրջակա միջավայրը եւս մեկ կարեւոր միտում է, որը մենք առանձնացրել
ենք: Կլիմայի եւ աղտոտվածության մասին պատմությունները կարեւոր տեղ են զբաղեցնում եւ
հաճախ տարածվում են Եվրոպայի սահմաններից դուրս՝ ընդգրկելով տարբեր հետաքրքիր
գլոբալ ասպեկտներ», - ավելաց
նում է
Թիմոթի Լարջը:

 

Թիմերի
կազմերը պետք է ունենան ներկայացուցիչներ առնվազն երկու եվրոպական երկրներից,
որոնք գրանցվել են Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի ամբողջական
միջոլորտային ուղղությանը: Սա նշանակում է, որ Ուկրաինայի եւ Վրաստանի կողմից
իրականացվող ծրագրերի ստեղծագործական թիմերի կազմում կարող են ընդգրկվել նաեւ այլ
երկրների ներկայացուցիչներ։

 

Հետաքննություններին
աջակցության ծրագրի վերջին հայտամրցույթի արդյունքներով՝ 34 անդրսահմանային թիմեր
ունեին մեկ կամ ավելի լրագրողներ՝ հիմնավորված Ուկրաինայում, 14 թիմ՝ Վրաստանում, եւ
4-ական թիմ՝ Մոլդովայում եւ Հայաստանում: Հաջորդ հայտամրցույթը նախատեսված է 2024
թվականի սեպտեմբերին։ Բոլոր հրահանգները կարելի է գտնել
IJ4EU-ի վեբկայքում։

 

Տեղական լրագրությունը՝ որպես «գեյմչենջեր»

 

Ուկրաինա
ռուսական ներխուժումից անմիջապես հետո լրատվամիջոցները բախվեցին բազմաթիվ
մարտահրավերների։ Ուկրաինայում լրագրողների աշխատանքային պայմաններն առանց այդ էլ
բարդ էին, բայց պատերազմի բռնկման պահից առաջնային մտահոգությունը տեղափոխվեց տեղական
լրատվամիջոցների գոյատեւման վրա։

 

Ուկրաինական
տեղական ԶԼՄ-ների զարգացման ABO գործակալության ղեկավար Լերա Լաուդան ընդգծում է,
որ միջազգային գործընկերների աջակցությունը կենսական նշանակություն ունի: «Այժմ
ուկրաինական տեղական լրատվամիջոցները հնարավորություն ունեն իրական վստահություն
կառուցել լրատվամիջոցների եւ տեղական լսարանի միջեւ», - ասում է նա:

 

Խարկովի
մարզը լուսաբանող «Նակիպիլո» մեդիա խմբի թղթակից Վիկտոր Պիչուգինը հավելում է, որ
պատերազմի ժամանակ ուկրաինացի լրագրողներն աշխատում են օրական 20 ժամ, եւ նրանց
կարիքները միայն աճում են։ «Միեւնույն ժամանակ
, մեր հիմնական նպատակներից մեկը մեր
լսարանին պարզաբանումներ ներկայացնելն է հատկապես այն ոլորտների վերաբերյալ, որտեղ
պետական
​​իշխանությունները բավարար տեղեկատվություն չեն տրամադրում մարդկանց տեղեկացված որոշումներ կայացնելու համար»,- բացատրում է նա՝ ընդգծելով տեղական
լրատվամիջոցների արժեքը:

 

Օրինակ,
Լվովի մեդիա ֆորումի, ABO-ի եւ Մեդիայի զարգացման
հիմնադրամի

հետ համագործակցությամբ Դոյչե Վելլե ակադեմիայի «ՄեդիաՖիթ» ծրագրին հաջողվեց
ֆինանսական դրամաշնորհների հետ մեկտեղ ճգնաժամային կառավարման աջակցություն
տրամադրել 42 լրատվամիջոցների, որպեսզի դրանք կարողանան շարունակել ծածկել իրենց
հիմնական ծախսերը եւ տրամադրել խիստ անհրաժեշտ լրատվություն։ «ՄեդիաՖիթ»-ը
ֆինանսավորվում է ԵՄ-ի եւ համաֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական
համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: Ավելին, ԵՄ
աջակցության շնորհիվ Ուկրաինայում անկախ լրագրողներն ու լրատվամիջոցները կարող են
օգտվել Դոյչե Վելլե ակադեմիայի՝ բովանդակության ստեղծման հիմնական գործիքից՝
Creators Fund-ից։

 

Լրատվամիջոցների հիմնական մարտահրավերները
ճգնաժամային ժամանակներում

 

Արեւելյան
գործընկերության երկրներն առանձնացրել են իրենց առաջնային մարտահրավերները՝ սկսած
անբավարար ֆինանսավորումից եւ ֆիզիկական վտանգներից մինչեւ լրատվամիջոցների
կառավարման փորձի պակաս: Ինչ վերաբերում է տեխնիկական ռեսուրսներին, ապա
Ուկրաինայում լրագրողներին դեռեւս անհրաժեշտ են էական ռեսուրսներ, ինչպիսիք են
գեներատորները եւ ինտերնետ հասանելիությունը՝ հրետակոծության հետեւանքով առաջացած
էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները կառավարելու համար:

 

Մեծ
տեխնոլոգիաների դարաշրջանում լրատվամիջոցները մեծ խոչընդոտների հետ են բախվում։
«JournalismAI
2023» համաշխարհային հետազոտության
համաձայն՝ հիմնական երկու ոլորտները,
որտեղ արհեստական
​​բանականությունն օգտագործվել է
ինչպես փոքր, այնպես էլ մեծ խմբագրություններում, նորությունների արտադրությունն ու նորությունների տարածումն է:
Մեդիաարդյունաբերությունը դեռեւս բանավիճում է հարցի շուրջ, թե արդյոք ԱԲ-ն ընձեռում է
արդյունավետության բարձրացման հեռանկարներ կամ հանգեցնելու է աշխատատեղերի
կրճատման։

 

Դոնոր
համայնքը վճռորոշ դեր է խաղում ԱլԳ լրատվամիջոցներին աջակցելու գործում: Այժմ
լրատվամիջոցների համար առաջնային խոչընդոտը կայունության հասնելն է:

 

«Երբ
ֆինանսական կենսունակությունը ճգնաժամ է ապրում, նույնը տեղի է ունենում
լրատվամիջոցների՝ հանրության կարիքները սպասարկելու եւ խմբագրական անկախություն
պահպանելու կարողության հետ»,- ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցության եւ
տեղեկատվության ռազմավարության եւ քաղաքականության հարցերով խորհրդական Սաորլա
Մաքքեյբը:

 

Վերջապես,
լայնածավալ ապատեղեկատվության արշավների դեմ պայքարը հանդիսանում է մեր ժամանակի
ամենամեծ քաղաքական, լրատվական եւ սոցիալական մարտահրավերներից մեկը: Այս պայքարի
արդյունքը էապես կորոշի ապագա աշխարհակարգը։ Թեեւ այս միտումը կասեցնելը դժվար է,
լրատվամիջոցների դերը կարեւոր է, քանի որ այն ուղղակիորեն ազդում է մարդկանց
առօրյա կյանքի եւ բարեկեցության վրա:











































































































 

Loading...