Այսօր շատ երեխաների մոտ հեռախոսից օգտվելը վերածվում է կախվածության: Նման պարագայում, ըստ մասնագետների, երեխայի մոտ կարող է առաջացնել ագրեսիվ վարք, միջավայրի հանդեպ անուշադրություն, ուսման նկատմամբ անտարբերություն, ֆիզիկական ցավեր, քանի որ երեխան անընդհատ նստում է նույն դիրքով, նաև՝ տեսողության խնդիրներ, լարվածություն՝ մեջքի կամ ոտքերի շրջանում, քնի խանգարում, տրամադրության փոփոխություններ և մի շարք այլ խնդիրներ։ Ե՞րբ անհանգստանալ, ո՞ւմ դիմել և ինչպե՞ս վերականգնվել, այս ու հարակից այլ հարցերի պատասխանները «Մագնուս» արտահիվանդանոցային հոգեբուժական - հոգեթերապևտիկ կենտրոնի և «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» ԲԿ մանկական հոգեբուժական դիսպանսերի մանկական հոգեբույժ Մարինե Արսենյանի հետ զրույցում: