12:17   23-01-2026
Image Description
Սերգեյ Մուրադյանը հերքում է տարածվող տեղեկատվությունը
Թողնել մեկնաբանություն

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է հայկական մեդիա դաշտում իր մասին շրջանառվող տեղեկությունները: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ լրատվական կայքերում հրապարակվող հետևյալ տեղեկատվությունը, մեջբերում եմ.

Առանձին դրվագ վերաբերում է ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։
Ըստ առկա տեղեկությունների, վարչության պետ Արթուր Հակոբյանը այդ պաշտոնում նշանակվել է Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի միջնորդությամբ։ Նշվում է, որ Արթուր Հակոբյանի ենթակաները չգրանցված աշխատողներ են հայտնաբերել նրա ընկերոջը պատկանող ընկերությունում, ինչից հետո վերջինս ստիպել է իր ենթականերին սեփական միջոցներով վճարել սահմանված տուգանքը։»

Մեջբերված տեղեկատվությունը կեղծ է և որևէ կերպ կապ չունի իրականության հետ:
Ասեմ ավելին. ես չեմ ճանաչում ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչության պետին:

Ամփոփելով վերոգրյալը, պահանջում եմ անհապաղ հերքում տարածել:

ՊԵԿ գործընկերներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

Loading...