Այրոց կամ այրուցք, կերակրափողի երկարությամբ այրման զգացում, որն ավելի է արտահայտվում ստորին հատվածում: Այն կարող է ուղեկցվել ստամոքսի գերծանրաբեռնվածության, բերանում թթու կամ դառը համի զգացողությամբ: Գրեթե չկա մեկն ով գոնե մեկ անգամ չի բախվել այս խնդրին։ Բժիշկ գաստրոէնտերոլոգ Աստղիկ Խաչատրյանի հետ քննարկել ենք թե երբ է պետք անհանգստանալ, ում դիմել և ինչ խնդիրների մասին է այն հուշում և այլն։ Հետաքրքիրն ու կարևորը տեսանյութում: