19:40   21-09-2020
Անկախությունը, որ սկսվեց Խորհրդային Հայաստանում Մովսես Գորգիսյանի ծածանած առաջին եռագույնով
Թողնել մեկնաբանություն

Ալիս Մայրիկին Մովսես Գորգիսյանը արտիստական հաջողությունների փոխարեն Ազատության հրապարակում առաջին անգամ ծածանված եռագույնը նվիրեց։ 1988թ. մայիսի 28-ն էր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 70-ամյակը, այդ օրը նաև մայրիկի ծննդյան օրն էր։
Մովսես Գորգիսյանը Խորհրդային Հայաստանում առաջինը ծածանեց հայոց եռագույնը և պայքարեց պետականության վերականգնման համար։ 8 տարի հետո Ալիս մայրիկին հանձնեցին Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար որդուն շնորհված ազգային հերոսի կոչման Հայրենիքի շքանշանը։

Loading...