10:06   23-09-2020
ՄԻՊ-ը ՀԿ-ների հետ համատեղ ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ հատուկ դիրքորոշումներ է ներկայացնում ԵԽ Նախարարների կոմիտե
Թողնել մեկնաբանություն

Մարդու իրավունքների պաշտպանը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Այս փորձի մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը (Gohar Simonyan) և Միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը (Mikael Khachatrian) ներկայացրել են «Կատարման եվրոպական ցանց»-ի (EIN) կազմակերպած միջոցաման ժամանակ։

Նշենք, որ «Կատարման եվրոպական ցանցը» աշխատում է ԵԽ ողջ տարածաշրջանում իր ունեցած անդամների և գործընկերների՝ իրավաբանների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքների հետ՝ նպաստելով ՄԻԵԴ-ի վճիռների լիարժեք և ժամանակին կատարմանը։

Գրում է՝ News.am -ը:

Loading...