14:45   23-09-2020
Միջազգային տիեզերակայանը ստիպված է եղել փոխել դիրքը տիեզերական բեկորներին չբախվելու համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը` ՆԱՍԱ-ն, հայտնել է, որ Միջազգային տիեզերակայանը տիեզերական բեկորներին չբախվելու համար երեքշաբթի մանևր է իրականացրել, գրում է The Guardian պարբերականը: 

Նշվում է, որ տեղեկությունների համաձայն՝ բեկորները պետք է Միջազգային տիեզերակայանից «մի քանի կիլոմետր» հեռավորության վրա անցնեին, ուստի՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝  տիեզերակայանի հետագիծը փոխելու որոշումը, այնուամենայնիվ, կայացվել է: 

Հայտնի է, որ անձնակազմի անդամները տեղափոխվել են «Սոյուզ» տիեզերանավ, որպեսզի մանևրի մեկնակից հետո անհրաժեշտության դեպքում կարողանան տարհանվել:

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ բեկորները Գրինվիչի ժամանակով՝ ժամը 22:21-ին են ամենամոտը եղել

Գրում է՝ Tert.am -ը:



Loading...