16:15   23-09-2020
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի ներկայացուցիչը լքել է դահլիճը
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հեռակապով ելույթի ժամանակ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը լքել է դահլիճը: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:


Իսրայելցի ներկայացուցիչը դահլիճը լքել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը սկսել է քննադատության տարափ տեղալ Իսրայելի հասցեին` կապված վերջինիս Պաղեստինի նկատմած վարած քաղաքականության հետ:


Թուրքիայի նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ «Թուրքիան չի աջակցելու պաղեստինցիների շահերը ոտնահարող ոչ մի ծրագրի», «կապիտուլիացիայի ակտ է անվանել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մշակած «Դարի գործարք» անվանումով իսրայելամետ պայմանագիրը և նշել է, որ պաղեստինյան հարցը կարող է լուծվել միայն Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պաղեստինյան պետության ստեղծմամբ` 1967 թվականին առկա սահմանների համաձայն:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...