16:51   23-09-2020
Բելառուսի ընդդիմությունը Լուկաշենկոյի «գաղտնի» երդմնակալությունից հետո անհնազանդության անժամկետ ակցիայի կոչ է արել
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի ընդդիմությունը երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո մտադիր է բողոքի անժամկետ ակցիա անցկացնել, հայտնել է բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն:

«Մենք երբեք չենք համաձայնի ընտրակեղծիքների հետ և պահանջում ենք նոր ընտրություններ։ Կոչ ենք անում բոլորին սկսել անհնազանդության անժամկետ ակցիա»,-Telegram-ում գրել է Լատուշկոն։

Ավելի վաղ Պավել Լատուշկոն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը «հանցագործ աշխարհի ժողով» էր անվանել։

«Այսօր մենք ականատես եղանք աննախադեպ իրավիճակի: Հեռացող նախագահը, որը պնդում է, որ ընտրություններին 80%-ից ավելի ձայն է հավաքել, իր ինքնաերդմնակալության հատուկ գործողություն է իրականացրել ՕՄՕՆ-ի հսկողությամբ, գաղտնիության մթնոլորտում, շտապ այնտեղ բերված պաշտոնյաների նեղ շրջանակում: Ո՞ւր են ցնծացող քաղաքացիները: Ո՞ւր է դիվանագիտական կորպուսը: Անկեղծ ասած՝ սա ավելի շատ նման է հանցագործ աշխարհի ժողովի` հրավիրված հերթական օրենքով գողին թագադրելու համար: Ակնհայտ է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բացառապես ՕՄՕՆ-ի և մի խումբ ստախոս պաշտոնյաների նախագահն է»,-հայտարարել է Լատուշկոն:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...