16:53   23-09-2020
Պեկին. ԱՄՆ-ն օգտագործել է ՄԱԿ-ի ամբիոնը Չինաստանի հասցեին անհիմն քննադատություն տարածելու համար
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը կտրականապես դեմ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանին հնչեցված ԱՄՆ մեղադրանքներին եւ կարծում է, որ ԱՄՆ-ն օգտագործել է ՄԱԿ-ի ամբիոնը ՉԺՀ-ի հասցեին անհիմն քննադատություն տարածելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, ամերիկյան կողմն օգտագործել է ՄԱԿ-ի ամբիոնը` արհամարհելով փաստերը, ստեր հնարելով, վարկաբեկել եւ անհիմն քննադատություն է տարածել Չինաստանի հասցեին` պարսավելի քաղաքական նպատակներից ելնելով: Չինաստանը կտրականապես դեմ է դրան»:

«Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ միակողմանիության եւ հետապնդումների ուղին ամենալուրջ սպառնալիքն է ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Գրում է՝ News.am -ը:

Loading...