19:36   23-09-2020
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը լքել է վեհաժողովը Էրդողանի հայտարարության պատճառով
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստը` ի նշան բողոքի ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական ելույթի:

Ելույթ ունենալով վեհաժողովում՝ Էրդողանն ասել է, որ «Երուսաղեմը պահող կեղտոտ ձեռքը, որտեղ տեղակայված են երեք կրոնների համար սրբազան վայրերը, բոլորովին սանձարձակ է դարձել»:

Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ Անկարան չի սատարի ոչ մի խաղաղ պայմանագրի, եթե այնտեղ հաշվի չառնվեն պաղեստինցիների շահերը:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...