19:52   23-09-2020
Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի
Թողնել մեկնաբանություն

Թբիլիսիում Արդարադատության տան մոտ ստեղծվել է հատուկ տարածություն, որտեղ սեպտեմբերի 23-ին բոլոր ցանկացողները կկարողանան կորոնավիրուսի թեստ անցնել, հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Այդ թեստավորման նպատակն է փոխել Թբիլիսիում վարակի տարածման ինտենսիվությունը: «Ես ձեզ կոչ եմ անում, Արդարադատության տան հետնաբակում ստեղծված է համապատասխան տարածք, այսօր եւ վաղը կվերցնեն նմուշներ: Ով ցանկանում է, կարող է տալ նմուշներ, պատասխանը կլինի երկրորդ օրը»,- լրագրողներին ասել է Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ լիարժեք հետազոտության համար հարկավոր են շուրջ հազար մարդու թեստեր, Թբիլիսիում վիրուսի հետ կապված իրավիճակը հասկանալու համար:

Անցած օրը Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, դրանցից 47 ախտահարվածներ Թբիլիսիից: Վերջին մի քանի օրը Թբիլիսիում ախտահարվածների թիվը 150 դեպքից ցած չի իջել:

Loading...