14:52   24-09-2020
«Ավրորայի» համաշխարհային միջոցառումների մեկնարկը կտրվի Նյու Յորքում հոկտեմբերի 19-ին
Թողնել մեկնաբանություն

«Երախտագիտությունն՝ ի գործ» շարքը կմեծարի անհայտ հերոսներին եւ կօգնի նախաձեռնությանն իրականացնել դրամահավաք՝ ընդլայնելու վերջինիս ազդեցությունն ու հասանելիությունը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է հայտարարել «Երախտագիտությունն՝ ի գործ» ճաշի եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն նախաձեռնության հնգամյակին: Միջոցառումների շարքը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակմամբ՝ տեղի ժամանակով 19:00-ին: Այն կանցկացվի մի քաղաքում, որտեղ 2015 թ. Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ սոցիալական ձեռներեց ու հանրօգուտ ներդրող Ռուբեն Վարդանյանն սկսեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Loading...