16:27   24-09-2020
Գամալեայի կենտրոնն սկսել Է «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները ռիսկի խմբերի վրա
Թողնել մեկնաբանություն

Գամալեայի անվան կենտրոնն սկսել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները մի շարք ռիսկի խմբերի վրա, որոնց թվում են՝ տարեցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը:

«Հենց հիմա Գամալեայի ինստիտուտը լրացուցիչ մի քանի կլինիկական փորձարկումներ Է գործարկում ռիսկի խմբերի վրա: Այսինքն՝ պատվաստանյութն այժմ գործարկում են ավելի տարեցների վրա, գործարկում են նաեւ մի շարք ռիսկի խմբերի վրա: Համապատասխանաբար, այդ հետազոտությունները հենց հիմա անցկացվելու են լրացուցիչ, դա այն Է, ինչն այժմ Գամալեայի ինստիտուտն անում Է, որպեսզի վերլուծի պատվաստանյութի արդյունավետությունը ռիսկի խմբերի վրա»,-ասել Է Դմիտրիեւը՝ հանդես գալով սեպտեմբերի 24-ին անցկացված մամուլի ասուլիսում:

«Մենք գտնում ենք՝ եկեք սպասենք այդ հետազոտությունների արդյունքներին, բայց հիմնավորապես մեր պատվաստանյութը պակաս ռիսկային Է, որովհետեւ այն հիմնված Է մարդու ադենովիրուսի վրա: …Մենք որեւԷ բացասական ազդեցություն չենք սպասում տարեց մարդկանց համար: Ես ունեմ մայր ու հայր, նրանք 74 տարեկան են, նրանք նույնպես պատվաստում են ստացել կամավորների ծրագրի շրջանակներում եւ իրենց հիանալի են զգում»,-հավելել Է նա:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան եւս մեկ պատվաստանյութ՝ «ԷպիՎակԿորոնա»-ն, որը մշակվել Է Ռոսպոտրեբնադզորի Վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնում, փորձարկումներ Է անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...