19:01   24-09-2020
Էրդողանը Հայաստանը Կովկասում խաղաղության ամենամեծ արգելք է անվանել
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ–ում ելույթի ժամանակ հերթական զավեշտալի հայտարարությունն է արել Հայաստանի հետ կապված։

Թուրքիայի նախագահը պնդել է, թե իբր Հայաստանը Կովկասում խաղաղության ամենամեծ արգելքն է։ Նա փորձել է իր խոսքերը հիմնավորել հուլիսին ադրբեջանական ագրեսիան Հայաստանին վերագրելով։

Էրդողանը  պնդել է, թե Թուրքիան կողմ է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի եւ ԵԱՀԿ—ի որոշումների համաձայն րոպե առաջ կարգավորվեն։

Գրում է՝ News.am -ը:


Loading...