10:10   25-09-2020
Իսրայելում հայտարարված երկշաբաթյա կարանտինը խստացվել է
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է սեպտեմբերի 25-ից երկրում հայտարարված կարանտինը խստացնելու մասին օրինագիծը, հաղորդում է ТАСС-ը:

Կողմ է քվեարկել 36, դեմ՝ 32 պատգամավոր:

Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել երկու շաբաթով խիստ կարանտին հայտարարել երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ օր օրի աճում է ծանր վիճակում գտնվող վարակակիրների թիվը:

«Հետևաբար, եթե միջոցներ չձեռնարկենք, շատ շուտով կհայտնվենք անդունդի եզրին»,- շեշտել էր Նեթանյահուն:

Իսրայելում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 212 515 մարդ, 1378-ը մահացել է:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...