10:54   25-09-2020
ԱՄՆ-ում մահապատժի մորատորիումի չեղարկումից հետո մահապատժի են ենթարկել առաջին աֆրոամերիկացուն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ում մահվան դատավճիռների մորատորիումի չեղարկումից հետո առաջին աֆրոամերիկացուն են մահապատժի ենթարկել, գրում է USA Today-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ մահացու ներարկումը ստացել է Ինդիանա նահանգի Տերրե Հոտ բանտում կալանքի տակ գտնված Քրիստոֆեր Վիալվան: 

Նշվում է, որ տղամարդը 1999 թվականին Տեխաս նահանգում առանձնակի դաժանությամբ սպանել է մի ամուսնական զույգի, այնուհետև զոհերի մարմինները դրել էր մեքենայի բեռնախցիկում ու այրել այն: 

«40-ամյա Քրիստոֆեր Վիալվան երեկ երեկոյան մահացու ներարկում ստանալուց հետո մահացած է հայտարարվել»,- ասվում է հաղորդագրությունում: 

Հանցագործի փատաբանը կարծում է, որ մահապատիժ սահմանելու վրա ազդել է այն, որ Վիալվան սևամորթ է եղել: Սակայն ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ մորատորիումի չեղակումից հետո մահապատժի է դատապարտվել 6 սպիտակամորթ հանցագործ:

Այս տարի Վիալվայի մահապատիժը դաշնային մակարդակով կայացված յոթերորդ դատավճիռն է: 

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...