12:28   25-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է «Կապուստին Յար» (ք.Վոլգոգրադ) զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին:

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում կայացել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը: 

Loading...