13:06   25-09-2020
Պետդեպարտամենտը կարծում է, որ Իրանը առաջընթաց է գրանցել միջուկային զենք ստեղծելու գործում
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանը վերջին երկու տարվա ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցել միջուկային զենքի մշակման գործում: Այս մասին ԱՄՆ Սենատում Մերձավոր Արեւելքի վերաբերյալ լսումների ժամանակ հինգշաբթի օրը հայտարարել է Իրանում եւ Վենեսուելայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես կասեի, որ նրանք մի փոքր առաջընթաց են գրանցել»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Աբրամսը նաեւ դրական է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Իրանը ավելացրել է հարստացված ուրանի պաշարները: «Նրանք դեռ երկիր են, որը փորձում է միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է հատուկ ներկայացուցիչը:

2018-ին Վաշինգտոնը դուրս է եկել Թեհրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ), որից հետո սկսել է Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու արշավ, ըստ էության, ուղղված նրա տնտեսական խեղդմանը: ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի կողմից` Թեհրանի միջուկային զարգացման շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար:

Թրամփի վարչակազմը բազմիցս հայտարարել է պայմանագրի փոխարեն Իրանի հետ նոր համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...