13:15   25-09-2020
Բրիտանիան Կանադայի եւ ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է Բելառուսի դեմ միջազգային պատժամիջոցների մշակման վրա
Թողնել մեկնաբանություն

Բրիտանիան Կանադայի եւ ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է Բելառուսում մարդու իրավունքների խախտումների եւ ընտրակեղծիքների համար պատասխանատուների դեմ միջազգային պատժամիջոցների մշակման վրա, հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Լոնդոնը, Օտտավան եւ Վաշինգտոնը սկսել են աշխատել պատժամիջոցների ուղղությամբ այն բանից հետո, երբ ԵՄ առաջնորդները չկարողացան համաձայնության գալ դրանց շուրջ Կիպրոսի դիրքորոշման պատճառով, ասել է Ռաաբը` ելույթ ունենալով Համայնքների պալատում: «Հաշվի առնելով այս ուշացումը, ինչպես նաեւ պարոն Լուկաշենկոյի կեղծ երդմնակալությունը` ես հանձնարարեցի նախարարության թիմին Մագնիտսկու պատժամիջոցների նման պատժամիջոցներ մշակել նրանց դեմ, ով պատասխանատու է իրավունքների լուրջ խախտումների համար»,- ասել է Ռաաբը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...