13:31   25-09-2020
Իտալական Alitalia ավիաընկերությունը COVID-ի ախտորոշման թեստավորում անցած չվերթներ է գործարկում
Թողնել մեկնաբանություն

Իտալական Alitalia ավիաընկերությունը հույս ունի պաշտպանել ուղեւորներին COVID-19-ից` թռիչքներից առաջ թեստավորելով ուղեւորներին: «COVID-ի թետավորում անցած թռիչքներից» օգտվելու համար ուղեւորները կամ պետք է օդանավակայանում անվճար էքսպրես թեստ հանձնեն կամ ներկայացնեն թռիչքից 72 ժամ առաջ արված թեստավորման բացասական արդյունքները:

Ավիաընկերության տվյալներով` օդանավակայանում թեստավորում անցած ուղեւորներն արդյունքները կստանան 30 րոպեից: Այն ուղևորները, ում մոտ թեստի արդյունքը դրական կլինի, չեն կարողանա օդ բարձրանալ, սակայն նրանք իրավունք կունենան հետ ստանալ տոմսի գումարը կամ փոխել չվերթը: Ուղեւորները պետք է դիմակ կրեն եւ փոխեն այն յուրաքանչյուր չորս ժամը մեկ: Ճանապարհորդները չվերթից առաջ պետք է նաեւ հատուկ ձեւաթուղթ լրացնեն, որը հաստատում է, որ նրանք չեն շփվել կորոնավիրուսով վարակված անձի հետ:

Գրում է՝ News.am-ը:

Loading...