14:41   25-09-2020
Նորվեգիայի թագավորին տեղափոխել են հիվանդանոց
Թողնել մեկնաբանություն

Նորվեգիայի Հարալդ V թագավորին սեպետեմբերի 25-ի առավոտյան հոսպիտալացրել են: Այդ մասին հայտնել Է Նորվեգիայի հեռագրական բյուրոն՝ վկայակոդչելով արքայական ընտանիքի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նորին Մեծություն Հարալդ թագավորն այսօր առավոտյան հոսպիտալացվել Է»,- պատասխանել Է մամուլի ծառայությունը՝ տեղեկատվություն չհայտնելով այդ միջոցի պատճառների մասին: Հարալդ V-ն 83 տարեկան Է, նա գահ Է բարձրացել 1991 թվականին: Թագաժառանգ Հոկոնը սեպտեմբերի 25-ին հոր փոխարեն կղեկավարի Պետխորհրդի նիստը: Դեռեւս սեպտեմբերի 24-ին թագավորը մասնակցել Է Օսլոյում կայացած պաշտոնական միջոցառումներից մեկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...