16:55   25-09-2020
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը
Թողնել մեկնաբանություն

Արտյոմ Նաղդյանը նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Իմ կարծիքով, Նաղդյանը մեր լավագույն կառավարիչներից մեկն է, ահռելի փորձառություն ունեցող անձնավարություն է, որովհետև մի շարք միջազգային նախագծերի հանգույցում է կանգնած եղել և շարունակում է լինել: Նա ժամանակակաից հայացքների տեր, երիտասարդ և արտակարգ սրամիտ անձնավորություն է»,- նշեց Խզմալյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ շուտով լսելու ենք պետական ֆիլհարմոնիայի նոր կոնցեպտի, նոր ուղու, նոր հրամայականի մասին: Ըստ Խզմալյանի` չափազանց կարևոր է, որ մենք իմանանք, թե յուրաքանչյուր կառույց ինչ առաքելություն  ունի մեր մշակութային իրականությունում:

Loading...