14:16   28-09-2020
ՌԴ-ում ՀՀ դեսպան․ Երևանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին Արցախում իրավիճակի սրման պատճառով
Թողնել մեկնաբանություն

Երևանը մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի երկրներին Արցախում իրավիճակի սրման հետևանքով, հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանայնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ, մեր կառավարության օրակարգում նման հարց չկա»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե չի պատրաստվում արդյոք ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։

ՀԱՊԿ անդամ երկրներն են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Տեղեկացնում է  Panarmenian.net -ը:

Loading...