10:41   29-09-2020
«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է»․ ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչեսն իր աջակցությունն է հայտնել Արցախին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Լինդա Սանչեսը Twitter-ում դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։

«Այս հանգստյան օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հարձակումներն իրավիճակի վտանգավոր և ողբերգական սրում են։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է։ Նման գործողությունները հակասում են Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման համընդհանուր շահերին»,- գրել է նա։

Նա նաև ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել աշխատել Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ հակամարտությունը թուլացնելու և հետագա մարդկային կորուստները կանխելու համար։

«ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել մեր դաշնակիցների հետ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»,- գրել է նա։


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...