12:38   29-09-2020
Ուրուգվայը նույնպես անհապաղ հրադադար հաստատելու կոչ է անում հակամարտող կողմերին
Թողնել մեկնաբանություն

«Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև տեղի ունեցած զինված առճակատման առթիվ, Ուրուգվայի կառավարությունը իր մտահոգությունն է հայտնում այս նոր սրացման կապակցությամբ, որը ռիսկի տակ է դնում տարածաշրջանում կայունությունը, և հայտնում է իր զորակցությունը այդ գործողություններով պայմանավորված տուժածներին և զոհերի ընտանիքներին», – նշված է Ուրուգվայի Արտաքին հարաբերությունների նախարարության հրապարակած հայտարարությունում:

«Ուրուգվայը միանում է երկու կողմերի միջև արդյունավետ և անհապաղ հրադադար հաստատելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին, ինչը թույլ կտա վերականգնել երկխոսության և բանակցությունների մթնոլորտը։

Սա հակամարտության խաղաղ կարգավորման համար անփոխարինելի պայման է հանդիսանում` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և Մինսկի խմբի կողմից խրախուսվող նախաձեռնությունների շրջանակներում», – հայտարարում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Loading...