16:42   29-09-2020
Կարեն Շահնազարովը Արցախի հակամարտության սրման ֆոնին Կրեմլին կողմնորոշման կոչ է արել. ՌԴ նախագահի խոսնակն արձագանքել է
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը Կրեմլին կոչ է արել վերջնական տեսակետ ձևավորել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, գրում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

«Ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը որոշում կայացնի։ Արդյոք կայսրությո՞ւն է, թե՞ առևտրային ձեռնարկություն, որը տեղադրում է խողովակներ և վաճառում է բոլոր ապրանքները»,- հայտնել է անվանի կինոռեժիսորը։

Ինչպես նշում է iz.ru-ն, Կրեմլն ի պատասխան Կարեն Շահնազարովի հայտարարությանը նշել է, որ հարգում են ռեժիսորի՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրաբերյալ սեփական կարծիքի իրավունքը, սակայն Ռուսաստանը պետք է հավասարակշռված և մտածված դիրքորոշում որդեգրի այդ հարցում։

«Կարեն Շահնազարովը շատ հարգարժան մարդ է, ով մեծ հեղինակություն և տաղանդ ունի: Դրա հետ մեկտեղ ակտիվ հասարակական գործիչ է, նա իր դիրքորոշման իրավունքն ունի»,-ընդգծել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նշել է, որ ՌԴ-ն, ինչպես և ՀԱՊԿ մյուս անդամները, պարտավոր է ունենալ «արկածախնդրությունից զուրկ» դիրքորոշում։

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան կապ է հաստատում և՛ Երևանի, և՛ Բաքվի, և՛ Անկարայի հետ և մանրակրկիտ վերլուծում է ստացված ամբողջ տեղեկատվությունը՝ ՀԱՊԿ գծով հետագա քայլեր ձեռնարկելու համար։

Loading...