19:04   29-09-2020
ԱԻ նախարարն այցելել է Արցախ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը շրջել է ծառայության վարչական տարածքով, ծանոթացել ծառայության պայմաններին, զրուցել համահավաք վաշտի անձնակազմի հետ, որի ծառայողները պատրաստվում են առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, մեկնել առաջնագիծ։
«Ուզում էի իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում Արցախում: Տագնապային տրամադրություն չկա։ Տղաները շատ մեծ ոգևորությամբ պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը»,- ասել է նախարար Ցոլակյանը:

Loading...