13:05   30-09-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանն Էմիր Ալ Թանիին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Արցախի  նկատմամբ սանձազերծած նոր պատերազմի և ներկա իրավիճակի մասին:

Կողմերը համակարծիք են եղել, որ խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու էմիր Ալ Թանին անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Loading...