14:53   30-09-2020
ՌԴ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը. Պեսկով
Թողնել մեկնաբանություն

Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները: Ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, նաև մենք հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տվյալներ ունի Կրեմլը՝ Արցախի հարցում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ կապված Արցախի իրավիճակի հետ:

«Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք նրանց հետ»,- նշել է Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ չարժե կրակի վրա յուղ լցնել:

Loading...