15:23   30-09-2020
Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել
Թողնել մեկնաբանություն

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ղեկավարի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,-գրել է Վահրամ Պողոսյանը:


Loading...