16:12   30-09-2020
Թուրքիան պետք է դադարի ներգրավվել պատերազմում և դադարեցնի իր ռազմատենչ քաղաքականությունը ոչ միայն պատմության պատճառով, այլ նաև նրա համար, որ դա է ճիշտը. Թաներ Աքչամ
Թողնել մեկնաբանություն

Ես խաղաղության կողմանից եմ, ոչ ավելին: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց հայտնի թուրք պատմաբան, ցեղասպանագետ, ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը:

«Կարծում եմ` Ռուսաստանի կառավարության կոչը Թուրքիային շատ ողջամիտ է: Թուրքիան պետք է դադարի ներգրավվել պատերազմում և դադարեցնի իր ռազմատենչ քաղաքականությունը ոչ միայն պատմության պատճառով, այլ նաև նրա համար, որ դա է ճիշտը»,- ասաց նա:

Նրա խոսքով` բանակցային սեղանը միակ վայրն է, որտեղ հակամարտությունը կարող է լուծվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա, «ՏՕՍ 1Ա» ծանր հրետանային համակարգ:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև  Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում  սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Loading...