16:19   30-09-2020
Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից. Հունաստանի ԱԳՆ-ն՝ Արցախի իրավիճակի մասին
Թողնել մեկնաբանություն

Հունաստանը արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Թուրքիան Արցախի հարցում պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հունաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարությունից:

Հունաստանը համոզված է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների, այլ ոչ թե զենքի միջոցով: Հունաստանը նաև հավանություն չի տալիս լարվածություն առաջացնող ցանկացած երրորդ կողմի միջամտությանը: «Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այս ուղղությամբ գործողություններից և հայտարարություններից»,-ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Հունաստանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ նաև տեղեկացրել է, որ Նիկոս Դենդիասի` Երեւան պլանավորված այցը մոտ է: ԱԳՆ-ից տեղեկացրել են նաև, որ նախարարը իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ տեսակոնֆերանս կանցկացնի:

Loading...