19:56   30-09-2020
Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների վրա կիրառված բեռնարգելքը հայամետության հետ կապ չունի. Հայկ Քոչարյան
Թողնել մեկնաբանություն

Արաբագետ Հայկ Քոչարյանը Լրատվական ռադիոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատասխանեց այն հարցին, թե կարելի է արդյոք Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական բոլոր ապրանքների վրա բեռնարգելք կիրառելու դեպքը կապել արցախյան հակամարտության սրման հետ: Նրա խոսքով Թուրքիայի տնտեսությունը գտնվում է վատթար վիճակում , դրա մասին են վկայում ցուցանիշները, ինչն էլ հարմար առիթ էր Թուրքիայի հակառակորդ երկրի համար դիմել նման քայլի:

Loading...