Կալիֆոռնիայի բանտերում 17 հազար հայ կա․ «Թարմ ուղեղով»՝ Հակոբ Ավետիքյանի հետ



Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին խոսելիս հաճախ ասում ենք, որ Սփյուռքի մեր հայրենակիցները հայրենիք են գալիս միայն Արարատը տեսնելու և իրենց ապագան երկրի հետ կապել որևէ կերպ չեն ուզում: Բայց ի՞նչ ենք մենք առաջարկում Սփյուռքին, արդյո՞ք ճիշտ ենք աշխատում Սփյուռքի հետ ու օգտագործում նրա իրական պոտենցիալը: Մենք Սփյուռքի նախարարություն ենք ստեղծել, որն աշխատում է մեծամասամբ ինքնակազմակերպված, խնդիրներն ինքնուրույն հաղթահարել կարողացող համայնքերի հետ, որովհետև այդպես հեշտ է. միջոցառում կկազմակերպեն, մեդալ ու հուշագրեր կտան ու կասեն՝ գործ արեցինք: Իսկ այն համայքներով, որտեղ իրականում անհրաժեշտ է ուժեղ մեջք ու աջակցություն, Սփյուռքի նախարարությունը, կարծես, չի զբաղվում: Թեմայի շուրջ հետաքրքրիր մանրամասներ է ներկայացրել հաղորդաշարի թարմ ուղեղ Ազգ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: