«Ցարական» մեթոդներից մինչև ժամանակակից կապիտալիզմ. ինչ է փոխվել Հայաստանի բիզնես-շուկայում. «Բիզնեսի անատոմիա»



«Կարաս» ազգային սննդի ցանցը շուտով մասնաճյուղ է բացելու ԱՄՆ-ում: Ընկերության հիմնադիր Տիգրան Յուզբաշյանը փաստում է, որ միֆ է, թե Հայաստանում բիզնես սկսելն ավելի բարդ է, քան Արևմուտքում. սեփական փորձը հակառակն է ապացուցում: Թերևս ամենաէական մրցակցային առավելությունը «դրսում»՝ կայունությունն է: Ինչպե՞ս է վերջին տասնամյակում փոխվել Հայաստանի բիզնես շուկան, ի՞նչ դրական ու բացասական տենդենցներ կան և ի՞նչ պետք է իմանա սկսնակ գործարարը՝ Հայաստանում բիզնես հիմնելուց առաջ: «Բիզնեսի անատոմիա» հաղորդաշարի այս թողարկմանը հյուրընկալել ենք «Կարաս» ազգային սննդի ցանցի հիմնադիր Տիգրան Յուզբաշյանին: